Անտոնիո Ստրադիվարիուսի յուրահատուկ «հզոր եւ խորը» հնչողությունն արտադրական պատահական սխալմունքի արդյունք է: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հնչյունային փորձագետների հետազոտությունը:
Մասնագետների համոզմամբ, նման հնչողությունը գործիքի f-աձեւ մակերեսի հետեւանք է: Ըստ Gazeta-ի, Ստրադիվարիուսի արվեստանոցի բազմաթիվ գործիքների վերլուծությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ նման ձեւը նախապես արտադրական սխալ է համարվել:
«Դուք կտրուկ եք բարակ փայտը եւ չեք կարող խուսափել անկատարությունից: Ստրադիվարիուսի ջութակները նման չեն XVII-XVIII դարերի ավանդական ձեւերից: Բայց դա նման է ոչ թե սխալմունքի, այլ էվոլյուցիայի»,- նշել է հետազոտողներից Նիկոլաս Մակրիսը:





























