Սուդանի զինծառայողներին մեղադրել են զանգվածային բռնաբարությունների մեջ, հաղորդում է The Telegraph թերթտ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապացույցներ է գտել, որ 2014 թվականին ավելի քան 200 կանայք ու աղջիկներ սեռական բնույթի հանցագործությունների զոհ են դարձել Դարֆուրում զինվորականների կողմից:
48-էջանոց զեկույցում նկարագրվում է 2014-ի հոկտեմբերին սուդանցի զինծառայողների հարձակումը Թաբիթ գյուղի վրա: Նրանց գործողություններից տուժել է առնվազն 221 կին, հաղորդում է Gazeta-ն:
Սուդանի իշխանությունները հերքել են զանգվածային բռնագարությունների փաստը եւ հրաժարվել են հնարավորություն տալ Աֆրիկյան միության եւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին սեփական հետաքննությունն անցկացնելու համար:




























