Ծեր եւ տարեց մարդիկ մեծ դժվարություններ ունենում նոր ինֆորմացիան մտապահելու հետ, եթե նրանց մոտ երաժշտություն է հնչում: Հատկանշական է, որ նրանք դժվարանում հիշել նույնիսկ անունները եւ դեմքերը, իսկ տարիքի հետ այդ ազդեցությունը խորանում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ատլանտայում գտնվող Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Սառա Ռիվզը եւ նրա գործընկերները եկել են նման եզրահանգման, երբ հետեւում էին, թե ինչպես է որոշ ուսանողների եւ մեծահասակ կամավորների մոտ միջին եւ ծեր հասակում փոխվում հիշողության սրությունը տարատեսակ տեսաձայնային գրգռիչների եւ շեղող ձայների ազդեցության տակ:
«Մենք լավ հասկանում ենք, որ տարեց մարդկանց եւ ծերերի մոտ խնդիր կա ֆոնային աղմուկի եւ ձայնի աղբյուրների անտեսման եւ կենտրոնացման հետ: Դրանից զատ, ասոցիատիվ հիշողությունը էապես վատթարանում է մարդու ծերացմանը հետ զուգահեռ. որքան մենք ծեր ենք, այնքան դժվար է հիշել, թե ինչ անուն է համապատասխանում դեմքին եւ երբ, եւ ում հետ ենք մենք խոսել»,-մեկնաբանել է Ռիվզը:
Փորձի ժամանակ գիտնականները կամավորներին ցույց էին տալիս որոշ պատկերներ եւ դրանց հետ կապված անուններ, որոնք հաճախ զուգակցվում էին ֆոնային երաժշտությամբ: Որոշ ժամանակ անց գիտնականները կամավորներին ցույց էին տալիս նկարները եւ անունները՝ նրանց խնդրելով որոշել դրանց համապատասխանելիությունը նախնական տարբերակի հետ:
Փորձը ցույց է տվել, որ երիտասարդները թե լռության, թե աղմուկի դեպքում դժվարություններ չունեին անունների եւ պատկերների նույնականացման հետ, իսկ ծերերը ավելի վատ էին կարողանում լուծել այս խնդիրը: Նրանք 10%-ով ավելի քիչ էին հիշում, երբ սենյակում երաժշտություն էր հնչում: Հատկանշական է, որ այս խնդիրը ավելի սուր նկատվում էր ամենատարեց կամավորների մոտ:





























