Ձվի մեջ երկու դեղնուցը բավական հազվագյուտ երեւույթ է: Վիճակագրության համաձայն, նման բան կարող է լինել հազար ձվից մեկի պարագայում: Սակայն բրիտանական M&S սուպերմարկետը երաշխավորում է, որ «Free Range Double Yolkers» փաթեթավորմամբ բոլոր ձվերում մեկ դեղնուցից ավելի կա:
Ըստ Kedem-ի, թռչնաբուծական ֆաբրիկայում բոլոր ձվերը հատուկ սարքի օգնությամբ ուսումնասիրում են եւ երկու դեղնուց ունեցողներն առանձնացնում:
Երկու դեղնուցով 6 ձվից բաղկացած մեկ փաթեթն արժե 2.75 ֆունտ սթեռլինգ: Բարձր գինն արդարացված է, քանի որ հենց դեղնուցում մեծ քանակությամբ միկրոտարրեր եւ A, E, D վիտամիններ կան:





























