«Լավագույնն իմ մեջ» ֆիլմի հեղինակները հարցում են անցկացրել: Հետազոտողները պարզել են, որ հարցվածների ավելի քան մեկ երրորդը պահպանել են առաջին սիրո հանդեպ զգացմունքները:
Ըստ The Hindustan Times-ի, Facebook-ի շնորհիվ յուրաքանչյուր չորրորդը կրկին սկսել է շփվել առաջին սիրո օբյեկտի հետ:
Տասը հոգուց վեցը կանոնավոր կերպով մտածում է առաջին սիրո մասին: Իսկ տասից չորսը խոստովանել է, որ դեռեւս սիրում է նրան: Իրենց առաջին սիրո հետ կապ պահպանողների 12%-ը սիրեցյալին լավ ընկեր է համարում:





























