Նոր Զելանդիայում հարավային կղզիներից մեկում մոտ 200 սեւ դելֆիններ ափ են նետվել, տարածաշրջանում նրանց փրկելու խոշոր գործողություն է սկսվել:

Չնայած փրկարարների ու կամավորների ջանքերին, մոտ 20 դելֆիններ արդեն սատկել են: Փրկարարներն ու կամավորները փորձում են կենդանիներին նորից ջուրը հրել, սակայն հաշվի առնելով ափ նետված դելֆինների թիվը, որոնց երկարությունը հասնում է 6 մետրի, նրանց փրկության գործողությունը կարող է տեւել մի քանի օր, հաղորդում է շրջակա միջավայրի պահպանության տեղի վարչության ղեկավար Էնդրյու Լեյմեյսոնը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կենդանիները հայտնվել ջրում, երաշխիք չկա, որ կենդանի կմնան: