Գիտնականները վստահ են, որ շները կարող են տարբերակել իրենց տերերի, ինչպես նաեւ անծանոթ մարդկանց դեմքի արտահայտությունները: «Մարդու ընկերները» իրականում նրբորեն զգում են մարդկանց զգացմունքները, արձագանքում են տիրոջ ձայնի, ինչպես նաեւ դեմքի արտահայտության փոփոխությանը:
Շների նման ընդունակությունները ցույց են տվել եվրոպացի կենսաբանները, ովքեր կենդանիներին առաջարկել են դեմքի արտահայտություններից ընտրել նրանք, որոնք ցույց են տալիս դրական կամ բացասական զգացմունքներ: Զարմանալի է, սակայն շները կարողացել են հաղթահարել առաջադրանքը, հաղորդում է Infroming-ը:
Հետազոտողները շներին էկրանների վրա ցույց են տվել դեմքեր, որտեղ շուրթերը, որոնք զգացմունքները արտահայտող ամենավառ մասն են, թաքցված էին: Հիշելով լուսանկարները, շները ընտրում էին համապատասխան դեմքերը: Պարզվել է, որ 65-80% դեպքերում կենդանիները հիանալի կերպով լուծել են առաջադրանքը:
Մասնագետները գտնում են, որ կենդանիների ընտրությունը պատահական չէր: Ենթադրվում է, որ կենդանիները կարող են տարբերակել մարդկային զգացմունքները: Սակայն գիտնականները չեն կարող հստակ ասել արդյոք դա բնածին, թե ձեռքբերովի ունակություն է:





























