Զբոսաշրջիկները Փարիզի հյուրանոցների մահճակալներն աշխարհում ամենահարմարն են համարում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Hotellook ծառայության հետազոտությունը
«Փարիզյան հյուրանոցների մահճակալների միջին միավորը կազմել է 89.3: Անկողնային վարկանիշի երկրորդ հորիզոնականում Բանգկոկն է (88.1), երրորդում՝ Նյու Յորքը (85.6): Բարսելոնի մահճակալներն ընդամենը 83.3 միավոր են վաստակել»,- ասված է հաղորդագրությունում:
Հետազոտության համաձայն, Ռուսաստանում ամենահարմար մահճակալները Նովոսիբիրսկում են: Այդ ցուցակում ներառվել են նաեւ Եկատերինբուրգն ու Կազանը:




























