Այսօր, թերեւս, ոչ ոքի չի զարմացնի սրճարանը՝ համատեղված կատվի ապաստանի կամ ճագարների ազատավանդակի հետ: Հարավային Կորեայի բնակիչ Լի Կվան-հոյին հաջողվել է իր սրճարանի այցելուների ուշադրությունը գրավել ոչխարների միջոցով: Դեռեւս ոչխարի տարվա մեկնարկից առաջ նա Սեուլում «Nature Café» է բացել, որտեղ մի քանի ոչխար է պահում:
Ըստ Kedem-ի, մեգապոլիսի բնակիչների համար սա տարվա կենդանի խորհրդանիշի հետ շփվելու եւ նրանից հաջողություն խնդրելու միակ հնարավորությունն է:
Ոչխարներին թույլ են տալիս կերակրել միայն սրճարանում գնված սննդով եւ միայն անձնակազմի հսկողության ներքո: Լի Կվան-հոն խոստովանել է, որ ոչխարի տարվա ավարտից հետո չի բաժանվելու կենդանիներից, եթե անգամ այցելուների հոսքը նվազի:





























