Բոլոր Սիրահարների օրվան՝ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ ձեզ ենք ներկայացնում զույգերի, որոնք տարբեր պատճառներով՝ տարիքային, հասակի տարբերությամբ, կամ այլ հատկանիշներով, միշտ գտնում են ուշադրության կենտրոնում: Լուսանկարները ներկայացնում է «Lenta»-ն:

8-ամյա Սանելե Մասիլելա ամուսնացել է 61-ամյա Հելեն Շաբանգուի հետ՝ վախենալով անդշիրիմյան աշխարհի վրեժից: Սանելեն ստացել է իր պապու անունը, ով ամբողջ կյանքում ամուսնանալու հնարավորություն չի ունեցել: Դրա համար նա հարսանիք է խնդրել արդեն մյուս աշխարհից՝ ընտրելով Հելենին, ում հավանել էր նա:

Վիկտոր Հյուգո Պերալդա եւ Գաբրիելա Պերալտան ծանոթացել են դաջվածքներին եւ պիրսինգներին նվիրված ցուցահանդեսին: Նրանք հայտնվել են Գիննեսսի ռեկորդների գրքում որպես մարմնի վրա ամենաշատ ձեւափոխություններ ունեցող զույգ:

Հնդկաստանի բնակչուհի Մանգլի Մունդան գյուղի խորհրդի որոշմամբ ստիպված էր ամուսնանալ անտուն շան հետ: Խորհրդի անդամները պնդում էին, որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել չար ուժերից, որոնք սպառնում են ոչ միայն աղջկան, այլ նաեւ ամբողջ գյուղին:

Ֆրանսուա Ֆերնանդեսը եւ Մադլեն Ֆրանցինին հայտնվել են Գիննեսսի ռեկորդների գրքում որպես ամենածեր զույգ, որ ամուսնացել է: Պսակադրության ժամանակ Ֆրանսուան 96 տարեկան էր, իսկ Մադլենը 94:

Արին Էնդրյուսը եւ Քեթի Հիլլը առաջին զույգն են, որ փոխել են իրենց սեռերը:

Ֆրանցինալդո դա Սիլվա Կարվալյուի հասակը կազմում է 165 սմ, իսկ նրա զուգընկերուհու՝ Էլիզանե դա Կրուսի հասակը հասնում է 2,1 մետրի:

Հայտնի դերասան Վերն Թրոյերը հպարտանում է իր հասակով (82 սմ): Հասարակության առաջ նա միշտ երեւում է գեղեցկուհիների ուղեկցությամբ: Նրանցից մեկի՝ մոդել Ժենեւեւա Գալլենի հետ նա նույնիսկ ամուսնացած է եղել: