Վաղուց հայտնի է, որ կծու տաքդեղն օգնում է նիհարել, սակայն Վայոմինգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ «կրակե ուտելիքը» նյութափոխանակության արագացման շնորհիվ օգնում է նվազեցնել քաշը:
Հետազոտողները ցույց են տվել, որ կապսաիցինը (այն կարմիր տաքդեղին տալիս է այրող համ) այրում է օրգանիզմի ճարպերը՝ նյութափոխանակության արագացման շնորհիվ: Ըստ մասնագետների, կապսաիցինը կարող է լուծել ավելորդ քաշի խնդիրն առանց ճաշացանկի սահմանափակման:
Գիտնականները պարզել են, որ նյութը կարող է օրգանիզմին օգնել ճարպերը վառելու գործում եւ բարձր ջերմաստիճան ստեղծել սպիտակ եւ գորշ ճարպային բջիջներում համի զգայարանների ակտիվացմամբ: Դա հնարավորություն է տալիս «վատ» սպիտակ ճարպը վերածել «լավ» դրական ճարպի, որը օգնում է այրել կալորիաները, հաղորդում է Kedem-ը:
Գիտնականների հայտնագործությունը կարող է նպաստել կապսաիցինի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կկանխեն ճարպակալումը:





























