Շոտլանդական Innis and Gunn գարեջրի գործարանը հայտարարել է «Մոխրագույնի 50 երանգներ» ֆիլմի պատվին սահմանափակ քանակով գարեջրի արտադրության մասին։ «Կանաչի 50 երանգներ» (50 Shades of Green) անունը կրող բաց գարեջուրը պատրաստված է գայլուկի 50 տեսակից։ Նշենք, որ այդ բույսը հանդիսանում է ուժեղ աֆրոդոզիակ։
Գարեջրի թնդությունը 4.2 տոկոս է։ «Կանաչի 50 երանգներ» գարեջրից արտադրվել է ընդամենը 200 շիշ՝ 330 մլ տարողությամբ եւ 30 ֆունտ ստերլինգ արժողությամբ (46 դոլար)։





























