Թարմ բանջարեղենից, զեյթունի ձեթով պատրաստված աղցանը ունակ է վերադարձնել տղամարդկային ուժը եւ պահպանել այն մինչեւ խորը ծերություն: Նման եզրակացության է եկել հույն սրտաբան Աթանասիոս Անգելիսը՝ հիմնվելով իր բազմամյա պրակտիկայի վրա: Նրա խոսքով՝ դիետա թարմ բանջարեղեն ու բուսական յուղ պարունակող դիետան օգնում է պահպանել արյունատար անոթների առողջությունը, որոնք սնում են փոքր կոնքի օրգանները, հաղորդում է  Kedem-ը:

Դիետայում ժամանակին կատարվող փոփոխությունները եւ բավարար ֆիզիկական ակտիվությունն ունակ են ամբողջությամբ, առանց դեղերի, բուժել էրեկտիլ դիսֆունկցիայի նախնական փուլերը, իսկ երիտասարդ եը առողջ տղարամդկանց համար դա հրաշալի կանխարգելում է:

Բացի բանջարեղենային աղցաններից, տղամարդկանց համար շատ օգտակար են ձավարը, ընկույզը, ձուկը, առանց յուղի միսը, բնական գինին եւ մրգերը, որոնք բոլորը միջերկրածովյան սննդակարգի մաս են: