Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները հավաքական պսակադրություն են կազմակերպել: Արարողությանը շուրջ 1600 զույգ է մասնակցել: Ամուսնական վկայականները նրանց անվճար են տվել:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, միջոցառմանը մասնակցած Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ այդպիսով ցանկացել է ոչ շատ հարուստ զույգերին օգնել՝ օրինականացնել իրենց հարաբերությունները: