Չինաստանում ոստիկաններն այսուհետ պարտավոր են տեսագրել հարցաքննության գործընթացը: Չինաստանի հանրային անվտանգության նախարարության որոշման համաձայն, նորամուծությունը կնպաստի «կասկածյալների իրավունքների պաշտպանությանը»:
«Տեսագրությունը թույլ կտա արմատախիլ անել հարցաքննության ժամանակ արձանագրվող բռնության եւ կտտանքների դեպքերը»,- նշվում է հաստատության հրապարակած փաստաթղթում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, որոշման մեջ նշվում է, որ ոստիկանները նաեւ պետք է «բարելավեն ապացույցների հավաքման աշխատանքը»:





























