Ամերիկացի հայտնի գիտնական Ալան Ռոբոկը (Ռատգերսի համաlսարան) մտահոգված է, որ հատուկ ծառայությունները ֆինանսավորում են կլիմայի փոփոխութուններին նվիրված ուսումնասիրությունները:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` մասնագետի մտահոգությունը մասնավորապես կապված է վերջերս ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրապարկված զեկույցի հետ, ըստ որի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ևս գումար է հատկացրել գլոբալ տաքացման խնդիրն ուսումնասիրելու համար: Կառույցը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ նպատակներով են իրեն անհրաժեշտ այդ ուսումնասիրության տվյալները:
Ռոբոկը չի բացառում, որ հատուկ ծառայությունները փորձում են պարզել՝ արդյոք նորագույն տեխնոլոգիաները կարող են օգտագործվել որպես «պոտենցիալ զենք»: Գիտնականի կարծիքով՝ հատուկ ծառայությունները կարող են կլիմայի, եղանակի վրա ազդող նոր զենք ստեղծել: Նա Գիտության զարգացման օժանդակման ամերիկյան ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ միջազգային հանրությանը կոչ է արել հատուկ ծառայությունների աշխատանքը դարձնել ավելի թափանցիկ՝ հնարավոր կործանարար շրջադարձերից խուսափելու համար:





























