Սոուս Թարդար անունով կատուն, որն ավելի հայտնի է որպես Բարկացած Կատու (Grumpy Cat), ԱՄՆ-ում խաղալիքների տոնավաճառ է այցելել: Ըստ The Daily Mail-ի, միջոցառումն անցկացվել է Նյու Յորքի Մանհեթենում:
Երկրպագուների հետ կատուն շուրջ երկու ժամ շփվել է: Կենդանին դարձել է Gund-ի տաղավարի աստղը: Այս ընկերությունը Grumpy Cat-ին նվիրված թեմատիկ արտադրանք է թողարկում:
«Մի անգամ ես խաղալիքների տոնավաճառում եղա: Սարսափելի էր»,- ասված է Grumpy Cat-ի Instagram-ում: Նշվում է, որ տոնավաճառում արված լուսանկարներում Սոուս Թարդարը մռութիկի իր «ֆիրմային» արտահայտությամբ է:





























