Ինտերպոլը հայտարարել է շուրջ 2500 տոննա «կեղծ» սննդամթերք եւ 275 հազար լիտր ըմպելիք առգրավելու մասին:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ապրանքների առգրավումն անցկացվել է անցյալ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին, 47 երկրներում իրականացված միջազգային գործողության շրջանակում:

Մասնավորապես, կազմակերպությունը Բելառուսում 8.5 տոննա ձու է առգրավել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ապրանքի այդ խմբաքանակը որակի կեղծ փաստաթղթեր է ունեցել:

Առգրավված ըմպելիքի մեծ մասն ալկոհոլային խմիչք է: