Transform Cosmetic Surgery ընկերությունը հարցում է անցկացրել, որին մասնակցել է 18-24 տարեկան 2.000 մարդ: Հետազոտողները հավաստում են. սելֆին էգոցենտրիզմի նշան չէ: Նման լուսանկարները զարգացնում են երիտասարդների անհատականությունը, ինչպես նաեւ բարձրացնում են ինքնագնահատակը:

Ըստ The Indian Express-ի, ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք ամենից ընդգծված գիծը համարել են աչքերը: Հարցվածների համոզմամբ, լուսանկարներում դեմքին հատուկ հմայք է հաղորդում ժպիտը: Իսկ ամենից անցանկալի առանձնահատկությունը ճարպակալումն է:

Բացի այդ, գիտնականները պարզել են. 25-34 տարեկան հարցվածներին դուր է եկել իրենց մարմինը: Իսկ ամերիկյան գիտնականների մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ սելֆին մարդկանց ստիպում է դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Շատերը պատրաստ են եղել պլաստիկ վիրահատության ենթարկվել՝ սոցիալական ցանցերում լավ տեսք ունենալու համար: