Մեծ Բրիտանիայի դատարաններին թույլ կտան ապահարզանի գործերի դեպքում հայրությունը հաստատելու համար ԴՆԹ թեստ կատարել: Ըստ The Times-ի, 2015 թվականին նման հնարավորություն կունենան Անգլիայի ընտանեկան գործերի բոլոր դատարանները:

Որոշումն ընդունվել է Թոնտոնում եւ Բրիտոլում երկու փորձնական ծրագրի իրականացումից հետո: Պարզվել է, որ նման թեստերի անցկացումից հետո ծնողներն ավելի հակված են ենթարկվել դատարանի որոշումներին, եւ դա թույլ է տալիս ժամանակ խնայել դատավարությունների համար:

Gazeta-ի փոխանցմամբ, որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին: Դրա ֆինանսավորման համար տարեկան 500 հազարից մինչեւ 1 մլն ֆունտ կպահանջվի: