Ավստրալացիներ Քեյսի Դինը եւ Էդվարդ Նիցը 1995 թվականին «ՄաքԴոնալդս»-ում գնած բուրգեր են ցուցադրել: Ըստ The Daily Mail-ի, տղամարդիկ վստահեցրել են, որ իրենց բուրգերն ամենահինն է աշխարհում:

Նրանք պատմել են, որ այդ բուրգերը գնել են 20 տարի առաջ, երբ դպրոցում էին սովորում: Ճաշի համար նրանք մի քանի բուրգեր են գնել, եւ մեկը չեն կարողացել ուտել: Արդյունքում որոշել են, կատակելու համար, պահպանել այն:

«Սկզբում մեր ընկերներից մեկին անընդհատ ասում էինք, որ բուրգերն իրեն է սպասում: Եվ ինքներս չնկատեցինք, թե ինչպես 6 ամիս անցավ: Ամիսները վերածվեցին տարիների, եւ հիմա՝ 20 տարի անց, այն շատ թարմ տեսք ունի»,- պատմել են Դինն ու Նիցը: