Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է Mercedes-AMG GT սուպերքարի մրցարշավային տարբերակի պաշտոնական լուսանկարը: Նորույթը կցուցադրվի մարտի սկզբին, Ժնեւի ավտոսրահում:
Մեքենայի մասին այլ մանրամասներ առայժմ գաղտնի են պահվում: Ավելի վաղ գերմանացիները հայտարարել էին, որ Շվեյցարիայում ցուցադրությունից հետո ավտոմեքենան երկարատեւ փորձարկումների եւ լրացումների կարիք կունենա:
Ըստ Motor-ի, 2016 թվականին Mercedes-AMG GT-ն առաջին անգամ մասնակցելու է FIA GT3 մրցաշարին, որտեղ փոխարինելու է 2011 թվականին թողարկված Mercedes-Benz SLS AMG GT3-ին:
Դրանից հետո Mercedes-ը կթողարկի մրցարշավային մեքենայի քաղաքացիական տարբերակը:
Երկու տուրբիններով չորս լիտրանոց մեքենան 510-550 ձիաուժ հզորություն կունենա: Սպասվում է, որ AMG GT-ը կկարողանա առաջին 100 կմ արագությունը զարգացնել 3.6 վայրկյանում՝ 0.2 վայրկյանով ավելի արագ դառնալով AMG GT S-ից: Մեքենայի առավելագույն արագությունը նախկինի պես կկազմի ժամում 310 կմ:





























