Ֆոտոլրտեսները համացանցում են տեղադրել Fiat 500 հեթչբեքի նորացված տարբերակի թեսթային նախատիպի լուսանկարները։ Ենթադրաբար, մոդելի նորամուտը կայանալու է 2015թ. աշնանը, Ֆրանկֆուրտի ավտոսրահում։

Վերազինված Fiat 500-ը հաջողվել է լուսանկարել Սկանդինավիայի ճանապարհներին ձմեռային փորձարկումների ժամանակ։ Լուսանկարում երեւում է, որ մոդելը նոր առջեւի լուսարձակներ, ռադիատորի վերամշակված ցանց եւ ետեւի լուսարձակներ է ունենալու։

Մեքենայի սրահը պահպանվելու է գրեթե առանց փոփոխության, բայց օդորակման համակարգը օդամղիչների նոր դեֆլեկտորներ կունենա, իսկ ձեւավորման գույներն ու նյութերը կընդլայնվեն։ Շարժիչների շարքը նույնն է մնալու։