Հունվարին Ատլանտյան օվկիանոսի հատակին աշխատանքներ իրականացնող գիտնականները զարմացել են, երբ ջուրն իջեցված սարքը դադարել է աշխատել: Ավելի մեծ անակնկալ է եղել այն, ինչ նրանք տեսել են՝ ջրից դուրս բերելով սարքը:
Ապարատի ցանցը լի է եղել ծանր մետաղական գնդերով՝ գոլֆի գնդակից մինչեւ սոֆթբոլի գնդակի մեծության: Ջրի տակ սարքի արած լուսանկարը մանգանի հանգույցների հսկայական դաշտ է պատկերել, որոնք էլ սարքի արգելակման պատճառ են դարձել: Հետազոտողների հավաստմամբ, դրանք Ատլանտյան օվկիանոսում երբեւէ հայտնաբերված մանգանի ամենախոշոր հանգույցներն են:
Ըստ Gismeteo-ի, գիտնականները նշում են, որ հանգույցների ձեւավորման գործընթացը մինչեւ հիմա գաղտնիք է: Բացի մանգանից, հանգույցները կազմված են նաեւ խղնձից, նիկելից ու կոբալտից եւ կարող են հազվագյուտ տարրեր պարունակել, որոնք օգտագործվում են սմարթֆոնների եւ այլ բարդ էլեկտրոնիկայի արտադրության մեջ:





























