Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելել են զբոսաշրջիկներին ներկա լինել Փհենյանում անցկացվող միջազգային մարաթոնին՝ կապված Էբոլա վիրուսի տարածման ռիսկի հետ, հաղորդում է Asian Correspondent-ը:
Փհենյանի միջազգային փառատոնը ԿԺԴՀ-ում զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի միջոցառումն է: Երկրի զբոսաշրջային գործակալություններից մեկի ներկայացուցիչը պատմել է, որ փառատոնին ներկալինելու համար 400 զբոսաշրջիկներից հայտեր են ստացել:
2014 թվականի հոկտեմբերին ԿԺԴՀ-ն Էբոլա տենդի տարածման մտավախությունից ելնելով փակել է սահմանը զբոսաշրջիկների համար: Հյուսիսային Կորեայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են այդ վիրուսի տարածման համար: Փհենյանի կարծիքով` ամերիկացիները կենսաբանական զենք են փորձարկել Աֆրիկայի տարածքում:





























