Շվեդիայի Գոտենբուրգի համալսարանի հետազոտողները, մանրամասն ուսումնասիրելով հնագույն բույսերի մնացորդները, պարզել են, որ դրանք կենդանիներից ավելի լավ են դիմակայում աղետներին:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գլոբալ աղետները նպաստել են բույսերի որոշ խմբերի ոչնչացմանը, սակայն որոշ ժամանակ անց դրանք վերականգնել են իրենց գոյությունը Երկրի վրա: Այս մասին գրում է «АН-online» կայքը:

Մասնագետները հանգել են եզրակացության, որ բույսերը հրաշալի կերպով պահպանում են գոյությունը: Պրոֆեսոր Դանիել Սիլվեստրոն կարծում է, որ ոչնչացումը «կանաչների» համար նշանակում է փոփոխության որոշակի հնարավորություն, որը հանգեցնում է կենսաբազմազանության ակտիվ վերականգնման: