Գրենոբլի Le Fantin Latour ռեստորանի շեֆ-խոհարարը Sky Diner ռեստորանի հայեցակարգ է մշակել, որը գտնվում է ֆրանսիական Ալպերի Vanoise Express ճոպանուղու վրա: Այս մասին գրում է Kedem-ը:
Ռեստորանը գտնվում է 380 մետր բարձրության վրա, այդ պատճառով այն ակնհայտորեն նրանց համար չէ, ովքեր վախենում են բարձրությունից: Առայժմ ռեստորանը գործել է ընդամենը մեկ երեկո, եւ ընտրվել է ընդամենը 36 պատահական այցելու, որոնք Paradiski լեռնադահուկային հանգստավայրի տոմս են գնել:
Խոհարարը «Revisited mountain cuisine» անվանումով ճաշացանկ է ստեղծել՝ կազմված ալպիական մթերքներից պատրաստված 5 ուտեստից:





























