Շվեդ գիտնականները լաբորատոր հետազոտության արդյունքում բրնձից պատրաստված 6 մթերքներում մկնդեղ են հայտնաբերել:

Այդ քիմիական տարրն ազդում է իմունային համակարգի, թոքերի, երիկամների եւ լյարդի վրա: Մկնդեղ պարունակող մթերքի ամենօրյա օգտագործումը կարող է բարձրացնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Կարոլինայի էկոլոգիական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Մարի Վախտերը CBT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մեծ քանակությամբ մկնդեղ եւ այլ մետաղներ, օրինակ՝ կադմիում, կարող են պարունակել հատիկավորները, ինչպիսիք են, օրինակ, բրինձը կամ բրնձե խրթխրթան լոշիկները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այն վայրերում, որտեղ բրինձ են աճեցնում, ջրերում մկնդեղ կա եւ հեշտությամբ անցնում է բույսին: