Տորոնտոյի ոստիկանությունը սպորտային հրապարակներից մեկի մոտ, որտեղ այս տարվա ամռանը կայանալու են Պանամերիկյան խաղերը, գաղտնի բունկեր է հայտնաբերել, որն ստորերկրյա մուտք ունի:
Շինությունը հագեցած է էլեկտրաէներգիա արտադրող գեեներատորով: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ թունելի երկարությունը մոտ 7 մետր է, իսկ բունկերի բարձրությունն այնպիսին է, որ բարձրահասակ մարդը կարող է հասակով մեկ կանգնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ստորերկրյա ապաստարանը գտնվում է Տորոնտոյի հյուսում Յորքի համալսարանի տարածքում գտնող թենիսի մարզադաշտից ոչ հեռու:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է նախատեսված բունկերը: Ոստիկանությունում լուրջ չեն համարում վարկածը, որ այն օգտագործել են թմրանյութ վաճառողները:





























