Nissan ընկերությունը տեղեկացրել է հերթական պրեմիերայի մասին, որը կայանալու է մարտին, Ժնեւի ավտոսրահում: Ցուցահանդեսին ճապոնացիները ներկայացնելու են Sway ավտոմեքենան, որը, ենթադրաբար, կնախորդի նոր սերնդի Nissan Micra-ին:
Nissan-ը պաշտոնապես չի հաստատել, որ խոսքը նոր սերնդի Micra-ի նախատիպի մասին է: Միաժամանակ, Nissan-ի դիզայներները չեն թաքցնում, որ Sway-ն այդ մեքենայի նախատիպն է՝ մշակված հատուկ Եվրոպայի համար: Ավելին, նշվում է, որ այն ստեղծելիս կիրառվել է նույն ինովացիոն մոտեցումը, ինչ հաջողություն արձանագրած Juke-ի եւ Qashqai-ի դեպքում:
Ըստ Vesti-ի, եթե Nissan Sway-ն իսկապես նախորդում է նոր Micra-ին, ապա այն կարելի է սպասել արդեն հաջորդ տարի:





























