ՌԴ Եկատերինբուրգ եւ Տոմսկ քաղաքների գիտնականները 2 նոր տեսակի լու են հայտնաբերել։ Լվերը հայտնաբերվել են Ալթայի երկրամասի «Տիգիրեկսկի» արգելանոցում։ Լվերը շատ փոքր են՝ կես մմ երկարությամբ։ Մարդկանց համար նրանք վտանգ չեն ներկայացնում, քանի որ մակաբուծություն են անում չղջիկների վրա։ Լվերից մեկին արգելանոցի պատվին կոչել են Macronyssus tigirecus։

Լվերին հայտնաբերել են չղջիկների վրա, որոնց որսացել էին 2012թ. դեկտեմբերին։ Գիտնականների խոսքով՝ նման հայտնագործությունները օգնում են ավելի լավ հասկանալ Եվրասիայի տարածքում տարբեր  տեսակների բնակեցումը։