Բրազիլիայի արհմիությունները դատի են տվել McDonald's-ի ֆրանչայզ Arcos Dorados Holdings ընկերությանը աշխատանքային օրենսգիրքը խախտելու համար։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Arcos Dorados-ի տուգանքը կարող է կազմել տարեկան եկամտի 1-ից 30 տոկոսը։ Մասնավորապես Arcos Dorados-ին մեղադրում են աշխատանքի հակահիգիենիկ պայմանների, խարդախության եւ թոշակային ու այլ ֆոնդերի պարտադիր ներդրումները չկատարելու համար, գրում է Gazeta-ն։
Arcos Dorados-ի գրասենյակը գտնվում է Բուենոս Այրեսում։ Ընկերությունը ղեկավարում է Լատինական Ամերիկայի 20 երկրների 2 հազար ռեստորանները եւ ունի 90 հազար աշխատակից։





























