Ճապոնիան 238 մլն իեն (2մլն դոլար) է հատկացնում Էբոլայի վիրուսի առաջացրած հիվանդության դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության տարածած հայտարարությունը։
Միջոցները մարտի կեսից կտրամադրվեն «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական ընկերությանը, որը իր հերթին դրանք ուղարկի վիրուսից առավել տուժած աֆրիկյան երկրներ։
Ավելի վաղ Ճապոնիան մի քանի անգամ Արեւմտյան Աֆրիկա հումանիտար օգնություն էր ուղարկել։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ համաճարակի սկզբից Գվինեայում,Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում մահացել է 9442 մարդ, եւս 23 371-ը վարակակիր են։





























