Վերածնված բրիտանական Jensen ընկերությունը ներկայացրել է GT անվանումով նոր մեքենայի նախատիպը, որի հրապարակային պրեմիերան կկայանա մարտի սկզբին, Ժնեւի ավտոսրայում: Մեքենան կդառնա ընկերության՝ վերջին 13 տարիների ընթացքում թողարկած առաջին մոդելը:

Ավտոմեքենան նախորդելու է Inreceptor 2 նոր մոդելին, որը կթողարկվի 2016 թվականին եւ կունենա 1966-1976 թվականների Inreceptor-ի դասական ոճը: Jensen-ի հաջորդ նորույթի մասին այլ մանրամասներ չկան:

Ինչ վերաբերում է GT-ին. այն կունենա General Motors-ի արտադրության 6.4 լիտրանոց V8 շարժիչ՝ 674 ձիաուժ հզորությամբ:

Motor-ի փոխանցմամբ, Jensen ընկերությունը դադարել է դասական մոդելներ թողարկել 1976 թվականին: 2001-ին մակնիշը վերածնվեց եւ հայտարարվեց S-V8 մոդելի թողարկման մասին, սակայն դա տեւեց մինչեւ 2002 թվականը: Ընդհանուր առմամբ, շուրջ 40 օրինակ է արտադրվել:

Jensen մակնիշի իրավունքները պատկանում են Շվեյցարիայում գրանցված Healey Sports Cars ընկերությանը: Հենց նա էլ նախաձեռնել է Interceptor 2-ի մշակումը: 2011 թվականին հաղորդվում էր, որ Healey պատվերով մոդելի ստեղծմամբ զբաղվում է CPP Global Holdings Limited-ը, որը պատկանում է ռուսաստանցի գործարար Վլադիմիր Անտոնովին: