Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում փետրվարի 26-ին Bloomsbury Auctions-ի կազմակերպած աճուրդում ներկայացվել է շուրջ 700 հին լուսանկար, որոնք տարբեր տարիներին արել է NASA-ն:

Bloomsbury Auctions-ի ներկայացուցիչ Սառա Ուիլլերի խոսքով, NASA-ի աշխատակիցների լուսանկարները ներկայացնում են լուսանկարի պատմության ոսկեդարը:

Ըստ Informing-ի, աճուրդի են հանվել ամերիկյան տիեզերագնացների լուսանկարները, այդ թվում՝ «առաջին տիեզերական սելֆին», որն արել է Լուսնի վրա իջած երկրորդ մարդը՝ տիեզերագնաց Բազ Օլդրինը: Լուսանկարների վաճառքից ստացված հասույթը գերազանցել է 367 հազար ֆունտ սթեռլինգը (570 հազար դոլար):

Ամենաթանկը գնահատվել է բաց տիեզերք դուրս եկած առաջին ամերիկացու եւ աշխարհում երկրորդ տիեզերագնացի լուսանկարը, որն արվել է 1965 թվականի հունիսի 3-ին:

Հիշեցնենք, որ բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է: