Seat ընկերությունը ներկայացրել է իր առաջին քրոսովերի նախնական տարբերակի թիզերը։ Նորարարությունը շուկայում կհայտնվի 2016թ.։ Մոդելի անունը այս պահին դեռ  հաստատված չէ։ Ապագա քրոսովերի մասին հայտնի է միայն, որ այն կառուցված է լինելու MQB պլատֆորմի վրա, իսկ շարժիչի գամմայում կլինեն «Լեոնի» ագրեգատները, գրում է Motor-ը։

Այս պահին Seat-ը շարունակում է մեքենայի փորձարկումները։

Առաջին անգամ իսպանական ընկերությունը քրոսովեր ստեղծելու ցանկություն էր հայտնել 2009թ, իսկ 2014թ. պաշտոնապես հաստատվել էր քրոսովերի մշակումը։