MB Passion բլոգում հայտնվել են Smart ForTwo-ի նոր «լիցքավորված» տարբերակի պաշտոնական լուսանկարները։ Brabus-ի նոր սերնդի նորամուծության ցուցադրությունը կկայանա մարտի սկզբին Ժնեւում։

Դատելով լուսանկարներից՝ ամենաարագ «Սմարթը» սովորական մոդելից կտարբերվի բացթողնման  համակարգի կրկնակի խողովակաճյուղերով, արդիականացված հետին բամպերով, իսկ սրահում կլինեն կաշվե երկգույն նստելատեղեր, գրում է Motor-ը։

Նորամուծության տեխնիկական մանրամասները չեն հաղորդվում։ Ընկերությունը  միայն հաստատել է, որ վառելիքի ծախսը խառը ցիկլով 100 կմ վազքի համար կգերազանցի 5.2 լիտրը։

Նշենք, որ նոր սերնդի Smart ForTwo-ն եւ ForFour-ը ներկայացվել էին 2014թ. ամռանը։