Իսրայելի հարավային կիսանապատային Նեգեւ տարածքում մասնագետները համատեղ պեղումների ժամանակ հայտնաբերել են ավելի քան 1500 տարվա վաղեմության խաղողի չորացած սերմեր։ Գիտնականները ենթադրում են, որ Բյուզանդական դարաշրջանին պատկանող այդ սերմերը կօգնեն վերականգնել Նեգեւ գինին, որը հռչակ էր վայելում Իսպանիայից Հունաստան ձգվող Բյուզանդական կայսրության տարածքում։ Մասնագետները հույս ունեն, որ գինու համի վերականգնման շնորհիվ իրենք կհասկանան դրա թանկարժեքության գաղտնիքը։
Նշենք, որ Նեգեւ գինին տարբերվում էր իր բարձր որակով ու անհավանական բարձր գնով, սակայն, ցավոք, մեր օրեր այն չի հասել, գրում է Kedem-ը։
«Այսօր Նեգեւում աճող խաղողի վազերը եվրոպական տեսակի են, իսկ Նեգեւի խաղողը վերացել է։ Մեր հաջորդ քայլը լինելու է հնագույն գինու վերականգնումը, որի շնորհիվ մենք հավանաբար կարող ենք հասկանալ, թե ինչն է այն այդքան համեղ դարձրել»,- հայտարարել է պեղումների ղեկավար, Հայֆայի համալսարանի Հայ Բար Օզը։




























