Մարդիկ կարող են ընտելանալ վերամշակված սննդամթերքին, օրինակ շոկոլադին, պիցցային կամ կարտոֆիլ ֆրիին։ Նման եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի հետազոտողները։ Այդ մթերքները, ինչպես ծանր թմրամիջոցները, խթանում են ուղեղի հատվածները։ Վնասակավար մթերքը կարող է անգամ փոխել մարդու ուղեղը, հաղորդում է The Daily Mail-ը։

Կենդանիների վրա նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ վերամշակված մթերքները կախվածություն են առաջացնում։ Նոր հետազոտության համաձայն, ուտելիքի նկատմամբ վերաբերմունքը որոշ մարդկանց պատասխանում է հոգեակտիվ նյութերից կախվածության չափորոշիչներին։

Սննդային կախվածության ախտանիշներով թուլություն ունեն վերամշակված մթերքների նկատմամբ։ Մասնագետները նշում են, որ չվերամշակված մթերքները կախվածություն չեն առաջացնում։