Փետրվարի 28-ին մեքսիկական Կոլիմա հրաբուխը մոխրի եւ ծխի ահռելի սյուն է ժայթքել 4 կմ բարձրությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Խալիսկո նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, մոխրի այդ արտանետումը ամենաբարձրն է տարվա սկզբից։ Դրանից մի քանի ժամ անց հրաբուխը նոր սյունէ ժայթքել, արդեն 3,5 կմ բարձրությամբ։
Մերձակա բնակավայրերում ապրողներին նախազգուշացրել են մոխրի հնարավոր տեղումների մասին։
Հրաբուխը գտնվում է Կոլիմա եւ Խալիսկո նահանգների տարածքում։ Այն ստացել է «հրե հրաբուխ» մականունը, եւ Մեքսիկայի ամենաակտիվ հրաբուխն է։




























