Ջրածնային շարժիչով աշխարհում առաջին սերիական Toyota մակնիշի մեքենան շուկայում կհայտնվի արդեն այս տարվա ամռանը։ Վերջերս հայտնի էր դարձել, որ նրա նախնական գինը կսկսվի 80 հազար դոլարից։ Նշվում է, որ արդեն շատերը նախնական պատվերներ են տվել։

Որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Toyota Mirai մակնիշի մեքենան շուկա դուրս կգա ապրիլին, գրում է Informing-ը։

Նշենք, որ մեքենայի շարժիչի հզորությունը կկազմի 136 ձիաուժ, եւ մեքենան 10 վայրկանում կարող է զարգացնել մինչեւ 100 կմ/ժ արագություն։