Կին-կատու սուպերհերոսուհին (Սելինա Քայլը) DC նոր կոմիքսում բիսեքսուալ է դարձել: Ըստ The Guardian-ի, №39 թողարկման մեջ, որն արդեն պատրաստում են հրատարակության, նա կնոջ հետ է համբուրվում: Նովելի գրաֆիկան պատրաստող Ժընեւեւ Վալենթայնը նշել է, որ Սելինայի եւ սուպերհերոս Բեթմենի հարաբերությունները դեռեւս չեն ավարտվել:

«Առայժմ չեմ ցանկանում բացահայտել սյուժեի մանրամասները, բայց կարող եք վստահ լինել, որ Սելինայի եւ Բեթմենի բազմամյա հարաբերությունները չեն մոռացվել»,- իր բլոգում գրել է Վալենթայնը:

Ըստ Lenta-ի, գրողը պարզաբանել է, որ Սելինայի եւ Բեթմենի հարաբերությունները բարդ փուլում են, այդ պատճառով նովելում նոր կերպար է հայտնվել՝ Էյկո անունով աղջիկ, որը սուպերհերոսուհուն բարոյական աջակցություն է ցուցաբերում:

Կոմիքսում իրադարձությունների զարգացման ընթացքում աղջիկները մտերմանում են: Վալենթայնը նշել է, որ Սելինայի եւ Էյկոյի հարաբերությունները զարգանալու են նաեւ հաջորդ թողարկումներում: «Հիմա Սելինան պաշտոնապես բիսեքսուալ է»,- ընդգծել է հեղինակը: