Volvo ընկերությունը Ժնեւի ավտոսրահում ներկայացրել է V60 հըիբրիդային ունիվերսալի հատուկ տարբերակը, որը պատրաստել են նոր շարժիչի համար։ Մոդելը նախ թողարկելու են սահմանափակ քանակով՝ 500 օրինակից, ապա սերիական արտադրություն կսկսեն։
Հիբրիդային ունիվերսալի նոր տարբերակը ունի 2,4 լիտր աշխատանքային ծավալով դիզելային շարժիչ՝ 163 ձիաուժ հզորությամբ, 50-կիլովատտանոց էլեկտրաշարժիչ, եւ 11,2 Կվտ/ժամ պարունակությամբ լիթիում-իոնային մարտկոցների հավաքածու։
Նորույթը կարող է 100 կմ/ժամ արագությանը հասնել 9 վայրկյանում։ Խառը ցիկլում վառելիքի ծախսը կազմում է 1,8 լիտր 100 կմ-ի համար։ մարտկոցների լիակատար լիցքավորման համար պահանջվում է 3,5-ից 7,5 ժամ՝ կախված հոսանքի ուժգնությունից։
Volvo V60 D5 Twin Engine հատուկ մեքենան առաջարկվելու է սպիտակ գույնով։































