Ռուսաստանում, ելնելով արտասահմանյան պրակտիկայից, կարող են մարդուն արգելել ամուսնանալ, մինչեւ վճարի բոլոր տուգանքներն ու հարկերը: Այս մասին մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է Դատական կարգադրիչների դաշնային ծառայության (ԴԿԴԾ) տնօրեն Արթուր Պարֆենչիկովը:

«Իսկ ինչո՞ւ ոչ: Ամուսնանալու ցանկությունը կարող է 1-2 օրով հետաձգվել, եթե քաղաքացին չի հետեւում հասարակության, պետության առջեւ իր պարտավորությունների կատարմանը»,- Պարֆենչիկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետությանն ունեցած պարտքերի մասին կարող են տեղեկանալ ԴԿԴԾ կայքում, ինչպես նաեւ վճարումներն առցանց կատարել: