Toyota Venza քրոսովերի արտադրությունը ԱՄՆ-ում այս տարվա ամռանը կդադարեցվի: Այս մասին հայտնել են ճապոնական ընկերության ներկայացուցիչները:

Այսպես, հունվարին ամերիկյան ավտոշուկայում վաճառվել է 2 հազար  Toyota Venza ավտոմեքենա: Ընդ որում, նույն այդ ժամանակահատվածում իրացվել է 20000 Toyota RAV4 մակնիշի մեքենա, 11 000 հատ էլ Toyota Highlander:

Ակնհայտ է, որ գործերի նման զարգացումը հարկադրել է ընկերությանը դադարեցնել ԱՄՆ-ում այս մոդելի արտադրությունը: Չնայած այն հանգամանքին, որ այս ամռանն արդեն մեքենան դուրս չի գա ամերիկյան շուկա, Venza-ն արտահանման համար կշարունակվի արտադրվել մինչեւ 2017թ., գրում է Informing-ը:

Նշենք, որ 2008թ., երբ մեքենան նոր էր շուկա դուրս եկել, նրա վաճառքը բավականին հաջող էր ընթանում: