ԱՄՆ-ում, մարտի 4-ին, երկրի արեյելյան ափերին մոտեցող ձնե փոթորկի պատճառով, որն ըստ կանխատեսումների, 30 սմ տեղումների առիթ կդառնա, չեղյալ են հայտարարվել ավելի քան 1600 չվերթներ:

FlightAware.com պորտալի տվյալներով, ամենից շատ չվերթներ չեղյալ են հայտարարվել Դալլասում:

Ձյան տեղումները ամենաշատը կլինեն Քենթուքիի եւ Արեւմտյան Վիջինիայի նահանգներում, այնտեղ սպասվում է 28 սմ ձյուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Թոմբլինը մոբիլիզացրել է ազգային գվարդիայի ռեզերվային ուժերը՝ աղետի հետեւանքների դեմ պայքարելու համար: