Եմենում ազատ է արձակվել 2013-ի հուլիսին Սանայում առեւանգված իրանցի դիվանագետ Նուր Ահմադ Նիկբահթը:  Իրանի անգլալեզու Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ, շուտով Նիկբահթը կվերադառնա հայրենիք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եմենում Իրանի դեսպանատան աշխատակից Նիկբահթին առեւանգել էին անհայտ մարդիկ, երբ նա տնից աշխատանքի էր ուղեւորվում: Սպառնալով զենքով, գրոհայինները նրան տարել էին անհայտ ուղղությամբ:

Ոչ մի կազմակերպություն իր վրա չէր վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: