Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ժամանելու է Հայաստան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Նարիշկինի այցը նախատեսված է մարտի 27-29: Նա Հայաստան է գալիս մեծ պատվիրակությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ ԱԺ նախագահն էր այցելել Մոսկվա: