Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետության գրոհայինները» հողին է հավասարցնում հնագույն Նիմրուդ քաղաքը:
Իրաքի անտիկ հուշարձանների հարցերով նախարարությունը պնդում է, որ իսլամիստներն օգտագործում են ծանր զրահատեխնիկա, որպեսզի ոչնչացնեն Իրաքի անտիկ ժառանգության մարգարիտը, հաղորդում է BBC-ի ռուսական ժառայությունը:
Այս հայտարարությունն արվել է «Իսլամական պետության» կողմից Մոսուլի թանգարանի էքսպոնատները ոչնչացնելու տեսանյութը տարածելուց մեկ շաբաթ անց:





























