ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգի Փրովիդենսի մանկական թանգարանում «Մետաղական մանրանկարներ» անվանումով ցուցահանդես բացվել, որտեղ ներկայացված են նկարիչ Աբրահամ Մկրտչյանի (Քեմբրիջից) մանրանկարները։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 27-ը։
Ինչպես գրում է «Wicked Local Fall River»-ը, ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել զարմանահրաշ բարդ մանրանկարների հավաքածուն՝ կազմված մետաղի բլոկներից։ Պարբերականը նշում է, որ Մկրտչյանի աշխատանքներից յուրաքանչյուրը արվեստի ու ստեղծագործական մտքի յուրահատուկ ոգեւշնչող օրինակ է։
Աբրահամ Մկրտչյանը (1923–1983) ծնվել է Ֆրանկլին քաղաքում, հայ ներգաղթյալների ընտանիքում։ Իր կյանքի մեծ մասը նա ապրել ու աշխատել է Քեմբրիջում։





























